21.09.2023|
11:21
Այսպիսով, մեր սերունդը նույնպես ականատես եղավ հայ ժողովրդի հերթական գաղթին և ցեղասպանությանը։ Ո՞վ կսպասեր, որ այն սահմռկեցուցիչ պատմությունները, որ լսել էինք մեր մեծերից, 21-րդ դարում, մեր աչքի առաջ կկրկնվեն, և մենք, իբր ունենալով պետություն, զինված ուժեր՝ անօգնական, ընդամենը դիտորդի կարգավիճակում կլինենք։ Եթե, ավելի քան 100 տարի առաջ, ցեղասպանություն կազմակերպիչներն ու իրականացնողները երիտթուրքերն էին, ապա այսօր կազմակերպիչները քպ-ական երիտհայերն են, իրենց գարշապետի գլխավորությամբ, իրականացնողները՝ նրանց դաշնակից ադրբեջանցիները։